Թրամփի կողմից «Արցախ», «էթնիկ զտումներ» տերմինների կիրառումը հակասում է ՀՀ իշխանությունների դիրքորոշումներին. միջազգայնագետ
Վերջին օրերին Թրամփի կողմից «Արցախ» անվան և «էթնիկ զտումներ» տերմինի կիրառումը, Արամ կաթողիկոսի հետ շփումը ուղիղ հակասության մեջ են Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումների հետ, և վստահ եմ՝ Երևանում այս ամենին նյարդայնացած են հետևում:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Իհարկե այստեղ անթույլատրելի է հաշվի չառնել նախընտրական գործոնը, սակայն այսօր Թրամփն իր իսկ ձեռքով նախանշում է իր հնարավոր արտաքին քաղաքականությունը, որի վրա, ըստ ձևավորված միջավայրի, մենք կարող ենք ազդեցություն ունենալ: Մենք ասելով՝ ի նկատի ունեմ առաջին հերթին հենց հայկական համայնքը, եկեղեցին, հայկական լոբբին, հայերի բարեկամ քաղաքական գործիչներն ու կազմակերպությունները:
Add new comment