Փաշինյան-Ալիև

Առաջ ենք շարժվելու, և լիահույս եմ՝ դրական ընթացք կունենանք. Սիմոնյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Կազանում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանն ու ձեռք բերված պայմանավորվածություններին։


«Տեղի է ունեցել բավական երկար խոսակցություն, սկզբում՝ սեղանի շուրջ, երբ ելույթներ են եղել։ Եթե չեմ սխալվում, վարչապետն ու հարևան երկրի ղեկավարը մեկ ժամից ավելի զրուցել են, հետո այդ խոսակցությունը տեղափոխվել է այլ ֆորմատ, որի լուսանկարները տեսել եք»:

Սիմոնյանի խոսքով՝ խոսակցություններն ու պայմանավորվածությունները նույնն են, ինչի մասին հայտարարվել է՝ խաղաղության հաստատում, կոմունիկացիաների բացում, գերիների հարց։

ԱԺ նախագահը երկկողմ հաղթանակ է որակել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը՝ ընդգծելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սա առաջին փաստաթուղթն է։


«Դրա իրագործումը թե Հայաստանի, թե Ադրբեջանի անկախության և տարածքային ամբողջականության ամենակարևոր հիմնաքարերից մեկն է։ Առաջ ենք շարժվելու, և լիահույս եմ՝ դրական ընթացք կունենանք»,- նշել է նա։

Ըստ Սիմոնյանի՝ քաղաքական կամքի պարագայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր հարցերը լուծելի են։

Add new comment