Уругвай

Ուրուգվայը կարևոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի մակարդակով աշխատանքի առաջընթացը. Ուրուգվայի ԱԳՆ

Ուրուգվայի  ԱԳ նախարարության՝ ‹‹Հարավային Կովկասում խաղաղության գործընթաց և հարաբերությունների կարգավորում›› վերնագրով հաղորդագրության մեջ նշվում է.

«Ուրուգվայը կարևորում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի մակարդակով աշխատանքի առաջընթացը, որը ներառում է 2024 թվականի նոյեմբերի 1-ից դրա ուժի մեջ մտնելը»:

Ուրուգվայի ԱԳՆ հաղորդագրության մեջ նաև նշված է, որ այս զարգացումները փոխադարձ վստահության կառուցման նոր նշան են և հիմնարար քայլեր են երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի-խմբ.) միջև հարաբերությունների կարգավորման և վերջնական խաղաղության հասնելու նպատակին հասնելու համար, որը կայունություն, բարգավաճում և կայուն զարգացում կբերի ողջ տարածաշրջանին։

Add new comment