Submitted by Անի Երյան on
Իրան

Իրանը կարող է մեծացնել Իսրայելի դեմ իր պատասխան հարվածի մասշտաբները՝ ներգրավելով նաև կանոնավոր բանակը. WSJ թերթ

Իրանը կարող է մեծացնել Իսրայելի դեմ իր պատասխան հարվածի մասշտաբները՝ այս անգամ ներգրավելով նաև կանոնավոր բանակը:

Այս մասին գրում է The Wall Street Journal (WSJ) թերթը:

Պարբերականը նշում է, որ Թեհրանը որոշում է կայացրել ներգրավել ոչ միայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ), այլև կանոնավոր բանակը՝ հաշվի առնելով Իսրայելի վերջին հարվածները, որոնցից իրանցի զինվորականներ և քաղաքացիական անձինք են զոհվել:

Թերթն ընդգծում է, որ Իրանի որոշումը տարածաշրջանում զորքերի տեղակայում չի ենթադրում։

Add new comment