Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Կասպից ծովում
Ադրբեջանի և Իրանի ռազմածովային ուժերի մի խումբ զինծառայողների ու նավերի մասնակցությամբ Կասպից ծովում անցկացվել են «ԱԶԻՐԵՔՍ-2024» համատեղ մարտավարական զորավարժություններ։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Ադրբեջան-Իրան ռազմական համագործակցության ամրապնդմանն ուղղված զորավարժություններում ընդգրկված են եղել նավերի անվտանգության ապահովման առաջադրանքներ։
Add new comment