Իրանը պատրաստվում է Իրաքի տարածքից հարվածել Իսրայելին
Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր է առաջիկա օրերին Իրաքից հարձակում իրականացնել Իսրայելի վրա։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է «Axios» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության զրուցակիցների փոխանցմամբ՝ Իսրայելը նախատեսում է, որ Իրանը մեծ քանակությամբ անօդաչու սարքեր և բալիստիկ հրթիռներ կկիրառի։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հոսեյն Սալամին ասել է, որ Իսրայելը սխալ է թույլ տվել՝ հարվածը հասցնելով անցած շաբաթ։ Նրա խոսքով՝ Թեհրանի պատասխանը կտարբերվի Իսրայելի նախատեսած ցանկացած սցենարից։
Միևնույն ժամանակ ամերիկացի պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, «Axios»-ին ասել է` Վաշինգտոնը վստահ չէ, որ Իրանը որոշել է հարձակվել Իսրայելի վրա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ի գիշերն Իսրայելի պաշտպանության բանակը հարձակում է գործել Իրանի վրա։ Հարձակումը, որին մասնակցում էր ռազմաօդային ուժերի մոտ 100 ինքնաթիռ` ներառյալ «F-35» գաղտագողի կործանիչները, ուղղված էր Իրանի հրթիռային արդյունաբերության առանցքային գործարաններին:
Add new comment