ՄԱԿ-ի դատարանը կկայացնի Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ Բաքվի առաջ քաշած նախնական առարկությունների վճիռը
2024 թվականի նոյեմբերի 12-ին Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով (Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ) Բաքվի ներկայացրած նախնական առարկությունների մասով վճիռը:
Նիստը կկայանա Հաագայի ժամանակով ժամը 15:00-ին: Դատարանի նախագահ Նավաֆ Սալամը կընթերցի վճիռը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը նախաձեռնել է Ադրբեջանի դեմ գործի հարուցում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների վերաբերյալ: Ապրիլի 21-ին Ադրբեջանը նախնական առարկություն է ներկայացրել դատարան:
Add new comment