Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյան

Կարևոր է, որ ամբողջ երկայնքով լինի սահմանազատում. Սյունիքի մարզպետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք ճիշտ չի լինի՝ սահմանազատման գործընթացի շարունակությունը Սյունիքից սկսվի, ասել է, որ ճիշտ կլինի, որ սահմանազատման գործընթացը ամբողջ պարագծով ավարտվի։

Հարցին, թե կարևոր չէ՞, որ օկուպացված տարածքներից Ադրբեջանը դուրս գա, մարզպետը պատասխանել է.

«Կարևոր է, որ ամբողջ երկայնքով լինի սահմանազատում, և, այո, այնտեղ, որտեղ պետք է ետ գնան, պետք է ետ գնան, և այդ սահմանը, ի վերջո, պետք է սահմանագծվի»։

Add new comment