Submitted by Անի Երյան on
Թունբերգ

Գրետա Թունբերգը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք COP-29-ին՝ Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման պատճառով

Շվեդ բնապահպան ակտիվիստուհի Գրետա Թունբերգը հայտարարել է, որ չի մեկնելու Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին:

Նրա խոսքով՝ համաժողովը Բաքվում անցկացնելը «երեսպաշտություն» է, քանի որ Ադրբեջանն ավտորիտար երկիր է, բռնաճնշումներ է իրականացնում սեփական քաղաքացիների հանդեպ և էթնիկ զտումներ է իրականացրել հայերի նկատմամբ։

Թունբերգն այժմ գտնվում է Վրաստանում՝  ընդդիմության հանրահավաքին մասնակցելու համար։ «Ես այստեղ եմ՝ աջակցելու ակտիվիստներին և քաղաքացիներին, որոնք պաշտպանում են իրենց հիմնարար իրավունքները, ինչպիսիք են ազատությունը, արդարությունը և ժողովրդավարությունը», - ասել է Թունբերգը:

Add new comment