Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքը ավելի քան իրական է. Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի ղեկավար Միշելը ավելի քան իրական է համարում համաշխարհային պատերազմի բռնկումը
Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքը շատ իրական է դարձել։ Այս մասին բելգիական Soir թերթին տված հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
Պաշտոնյայի խոսքով՝ ամբողջ աշխարհը ներկայումս «չափազանց վտանգավոր շրջան է ապրում»։
«Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքը ավելի քան իրական է, բայց մենք կարող ենք խուսափել դրանից: Պատմության ընթացքը դեռ հնարավոր է փոխել»,- նշել է նա։
Միաժամանակ պաշտոնյան վստահություն է հայտնել, որ Եվրամիությունը (ԵՄ) պետք է ռազմաշինությունը դարձնի տարածաշրջանային հանրության վերափոխման հիմնական տարրերից մեկը։ Նա նաև կոչ է արել ստեղծել «նոր երազանք», որը հիմնված կլինի ասոցիացիայի անդամ երկրների տնտեսական հզորության վրա և նպատակ զարգացնել նրանց պաշտպանական արդյունաբերությունը։
Բացի դրանից, Եվրոպական խորհրդի ղեկավարը խոսել է ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների մասին։ Ըստ նրա՝ նախագահի թեկնածուները շատ տնտեսական հարցերում ունեն նմանատիպ դիրքորոշում։ Այդ կապակցությամբ նա եկել է այն եզրակացության, որ ԵՄ չպետք է վախենա Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակից։
Add new comment