detq

Իրանի ռազմածովային ուժերը Ադենի ծոցում տեղակայել են իրենց 100-րդ նավատորմը

​​​​​​​Նովշահրիում Իմամ Խոմեյնիի ռազմածովային համալսարանի հրամանատար Արյա Շաֆքաթ Ռուդսարին հայտարարել է, որ Իրանի ռազմածովային ուժերը Ադենի ծոցում տեղակայել են իրենց 100-րդ նավատորմը՝ տարածաշրջանում ծովային առևտրի անվտանգությունն ուժեղացնելու նպատակով: Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Ռուդսարին լրագրողների հետ զրույցում ասել է, որ այս քայլը պատասխան է տարածաշրջանում ծովահենների ներկայությանը և նպատակ ունի ապահովելու ծովային ուղիների անվտանգությունն ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման առումով, ընդ որում՝ ոչ միայն Իրանի Իսլամական Հանրապետության, այլև ամբողջ աշխարհի համար։ 

Նրա խոսքով՝ որպես բաց ծով ելք ունեցող ափամերձ երկիր` թեև իշխանությունները միջոցներ են ձեռնարկել այս ոլորտում առկա հնարավորություններն օգտագործելու համար, սակայն գործադրվող ջանքերը բավարար չեն, և պայմանները բարելավելու ուղղությամբ անհրաժեշտ է ավելի շատ քայլեր ձեռնարկել։

Արյա Շաֆքաթ Ռուդսարին հավելել է, որ Իրանի ներկայությունն Անտարկտիդայում անխուսափելի է՝ ընդգծելով դրա կարևորությունը։ Նա նաև գիտական, ակադեմիական և հետազոտական ​​բոլոր կենտրոններին համագործակցելու կոչ է արել՝ խրախուսելու համար գիտնականներին։

Add new comment