Սեփական անպատժելիության նկատմամբ նման կույր հավատը կարող է վերածվել համաշխարհային ողբերգության. Պուտին
Ոչ մի երաշխիք չկա, որ միջուկային զենք չի կիրառվի
Ռուսաստանի Դաշնության նախագահն այս մասին հայտնել է նոյեմբերի 7-ին Վալդայ միջազգային քննարկման ակումբի նիստում։
«Միջազգային հակամարտություններն ու բախումները հագեցած են փոխադարձ կործանումներով։ Ի վերջո, այդ զենքերը (խմբ. - միջուկային) գոյություն ունեն և անընդհատ կատարելագործվում են՝ տեխնոլոգիայի զարգացմանը զուգընթաց նոր ձևեր ստանալով: Եվ ոչ ոք չի երաշխավորում, որ սպառնալիքների նման աճի և իրավական ու բարոյական նորմերի վերջնական ոչնչացման դեպքում այն չի կիրառվի»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
Պուտինի խոսքով՝ աշխարհը ներկայումս վտանգավոր կետում է գտնվում, քանի որ Արևմուտքը շարունակում է հայտարարություններ անել «միջուկային զենքի ամենամեծ զինանոցը» ունեցող Ռուսաստանին ռազմավարական պարտություն կրելու մտադրության մասին։
Ռուսաստանի Դաշնության ղեկավարը որոշ քաղաքական գործիչների նման սպառնալիքներն անվանել է «ծայրահեղ արկածախնդրություն»։
«Սեփական անպատժելիության նկատմամբ նման կույր հավատը կարող է վերածվել համաշխարհային ողբերգության»,- նշել է ՌԴ նախագահը։
Ավելի վաղ «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի հանդիպման ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ առաջիկա երկու տասնամյակներն ավելի բարդ են լինելու, քան նախորդները։
Add new comment