Submitted by Անի Երյան on
Ադրբեջանի ԱԳՆ

Որոշակի մարտահրավերներ և ռիսկեր կան. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանը խաղաղության օրակարգի քողի տակ շարունակում է իր՝ Հայաստանին մեղադրելու և իրեն խաղաղությանը իբր անկեղծորեն ձգտող կողմ որակելու քաղաքականությունը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում առաջընթաց կա, սակայն բանակցությունների հաջող ավարտի համար «որոշակի մարտահրավերներ և ռիսկեր» կան: 

«Ներկայումս Հայաստանի հետ Ադրբեջանի նախաձեռնած երկկողմ բանակցություններում կարևոր առաջընթաց է գրանցվել։ Սակայն, չնայած բանակցությունների առաջընթացին, պահպանվում են բանակցությունների հաջող ավարտի մարտահրավերներն ու ռիսկերը»,– ասված է հայտարարության մեջ։

 Ռիսկերի և մարտահրավերների շարքում ԱԳՆ-ն նշել է «Հայաստանի ռազմականացումը և Ադրբեջանի նկատմամբ Սահմանադրության մեջ պահպանվող տարածքային հավակնությունները»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն, առիթից օգտվելով, նաև փորձել է արդարացնել 2020թ-ին Արցախում սանձազերծած պատերազմն ու 2023թ-ին իրականացրած էթնիկ զտումը։ 

«Հայաստանը, շարունակելով քաղաքական սադրանքները, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հերթական լայնածավալ հարձակումն իրականացրեց Ադրբեջանի վրա, ինչը ստիպեց Ադրբեջանին միջոցներ ձեռնարկել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության իրավունքին համապատասխան»,- նշվում է հայտարարության մեջ։ 

Մինչդեռ մինչ այս՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում նախագահ Իլհամ Ալիևը, չէին խուսափում խոստովանել, որ 44-օրյա պատերազմը նախաձեռնել է Բաքուն:

 

 

 

 

Add new comment