Submitted by Անի Երյան on
Ալիև

Հայաստանը պետք է հրաժարվի իր սպառազինման քաղաքականությունից. Ալիև

Հայաստանը պետք է հրաժարվի իր սպառազինման քաղաքականությունից, դրան պետք է վերջ տալ: Այս մասին ես բազմիցս խոսել եմ։ Եվ նրանք գիտեն, որ իմ խոսքերը լսել է պետք։ Նրանք պետք է հրաժարվեն դրանից, քանի դեռ ուշ չէ: Նրանք երբեք չեն կարողանա մրցել մեզ հետ։

Նոյեմբերի 8-ոմ ժողովրդին ուղղված ուղերձում այս մասին ասել է Իլհամ Ալիևը։


«Ես հայկական կողմին բազմիցս ասել եմ՝  չպետք է ենթարկվեն սադրանքների, բայց Հայաստանը շարունակում է զինվել։ Մենք, տեսնելով դա, պետք է պատրաստ լինենք ցանկացած սադրանքների։ Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են լիարժեք մարտական ​​պատրաստվածության վիճակում»,- ասել է նա:

Ապա սպառնալից ենթատեքստերով իր ուղերձին Ալիևը փորձել է կեղծ խաղաղասիրական երանգ հաղորդել.

«Մենք պատերազմ չենք ուզում, մենք ապահովել ենք մեր տարածքային ամբողջականությունը», - հավատացրել է Ալիևը՝ հավելելով, թե նախկինում  իբր  «տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են իրենց նախնիների հողերը՝ զբաղվելով ստեղծագործական աշխատանքով»:

Add new comment