«Հըզբոլլահ»-ի շիա աշխարհազորայինների ջոկատները բարձր ճշգրտության հրթիռներով հարվածներ են հասցրել իսրայելական ավիաբազային
«Հըզբոլլահ»-ի շիա աշխարհազորայինների ջոկատները բարձր ճշգրտության հրթիռներով հարվածներ են հասցրել Իսրայելի ՌՕՈՒ Թել Նոֆ բազայի ուղղությամբ, որը գտնվում է Թել Ավիվից 27 կմ հեռավորության վրա:
Ըստ ТАСС–ի՝ յս մասին ասվում է կազմավորման՝ Տելեգրամ ալիքում հրապարակված կոմյունիկեում:
«Իսլամական դիմադրության ուժերը հարձակվել են թշնամու՝ Թել Նոֆում գտնվող ավիաբազայի վրա՝ ի պատասխան Լիբանանի բնակչության կենտրոնների վրա ագրեսիվ հարձակումների և Գազայի հատվածում պաղեստինցիների դիմակայությանն աջակցելուն», - ասվում է տեքստում:
Թել Նոֆ ավիաբազան, որը գտնվում է Ռեհովոտ և Գեդերա քաղաքների միջև, հոկտեմբերի 26-ին խոցվել է «Հըզբոլլահի» անօդաչու թռչող սարքերից։
Համաձայն հաղորդագրության՝ մեկ այլ ռազմական թիրախ, որին կեսօրին հրթիռային հարված է հասցվել, Կիբուց Կարմիելում գտնվող օդադեսանտային բրիգադի ուսումնական ճամբարն է։ Այն գտնվում է Արևմտյան Գալիլեայի Ակրե նավահանգստից 22 կմ հեռավորության վրա։
Add new comment