Իրանը կոչ է անում Թրամփին նոր քաղաքականություն որդեգրել Թեհրանի նկատմամբ
Իրանը կոչ է անում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին նոր քաղաքականություն որդեգրել իր նկատմամբ։
Մինչև նոյեմբերի 5-ի ԱՄՆ նախագահական ընտրությունները թեկնածու Թրամփին սպանելու բացահայտված պլանի գործով ամերիկացի իրավապահները մեղադրանք են առաջադրել Իրանի քաղաքացու դեմ:
Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թրամփին կոչ է արել վերանայել «առավելագույն ճնշման» քաղաքականությունը, որը նա կիրառել է Իսլամական Հանրապետության դեմ իր առաջին ժամկետում։
«Թրամփը պետք է ցույց տա, որ չի հետևում անցյալի սխալ քաղաքականությանը», - լրագրողներին ասել է Զարիֆը։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը ամերիկյան մեղադրանքներն անվանել է «լիովին անհիմն»։
Add new comment