Ադրբեջանական հռետորաբանությունը «COP29»-ին ընդառաջ բավականին սրվել է. պատգամավոր

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանական հռետորաբանությունը «COP29»-ին ընդառաջ բավականին սրվել է: Թե ինչով է դա պայմանավորված, պետք է դեռ մանրամասն ուսումնասիրել:

Ընդ որում՝ թվում էր, թե որ Ադրբեջանը միջազգային խոշոր միջոցառումը պետք է օգտագործեր իր «խաղաղասիրական», «կառուցողական» դիրքորոշումները ներկայացնելու համար, սակայն ինչ-որ բան այն չէ:

Ալիևը հատկապես վերջին շրջանում ակտիվ քննադատում է միջազգային այն դերակատարներին, երկրներին, որոնք ինչ-որ կերպ աջակցում կամ սատարող հայտարարություններ են հնչեցնում Հայաստանի մասին, դեռ չեմ խոսում Հայաստանի դեմ իջեցվող նախապայմանների ու սպառնալիքների մասին:

Հայաստանյան իշխանությունների այն պնդումները, որ զիջումներով կարելի է խաղաղության հասնել, ոչ միայն մեզ չի մոտեցրել իրական խաղաղության, այլև հավելյալ խոցելիություն է ստեղծել Հայաստանի Հանրապետության համար»:

Add new comment