Ադրբեջանից ստացել ենք խաղաղության պայմանագրի 11-րդ խմբագրումը. դեռևս մնում են չհամաձայնեցված հարցեր. Կոստանյան
Կան խողովակներ, որոնցով ընթանում են շփումներ Ադրբեջանի հետ, այդ թվում 11-րդ ադրբեջանական նախագիծը, խմբագրումը ստացանք վերջերս և դիտարկում ենք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին
` ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, ասել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
Խոսելով խաղաղության պայմանագրի նախագծի մասին` նա նշել է. «Դեռևս շարունակում են մնալ հարցեր, որոնց շուրջ կողմերի տեսակետները տարբերվում են, բայց մենք տեսնում ենք հնարավորություն այս տեսակետները մոտարկելու»:
Դիտարկմանը, որ Ալիևը մի կողմից լավատեսություն է հայտնում խաղաղության պայմանագրի ստորագրման առումով, մյուս կողմից սպառնում է Հայաստանին, ԱԳ փոխնախարարն ասել է. «Հայաստանը շարունակում է շահագրգռված լինել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, և կարծում ենք՝ դրական հաղորդագրություններն են, որ օգնում են այս գործընթացին, ինչպես նաև երկու պետությունների հանրություններին նախապատրաստում են»:
Add new comment