Գնալն էլ արժեք ունի, չգնալն էլ. Անդրանիկ Քոչարյանը՝ COP29-ի և գերիների վերադարձի մասին
COP29-ին մեր մասնակցության մասին տեղեկություն չունեմ: Եթե լինի, կարծում եմ՝ ԱԳ նախարարը հանդես կգա հայտարարությամբ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Անդրադառնալով հարցին՝ կարծում եք՝ ճիշտ չէ՞ գնալը, եթե գերիներն ազատ չեն արձակվել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ գերիների հարցը պետք է լուծվի: Եթե մարդասիրական, հումանիտար բնույթ ունի տվյալ միջազգային հավաքը, այն պետք է առաջին հերթին իրացնի այն պահանջը, որը նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ արձանագրված է»:
Հարցին՝ պետք չէ՞ գնալ, քանի դեռ գերիների վերադարձի պայմանավորվածությունը Բաքվի հետ չի՞ կայացել, Անդրանիկ Քոչարյանը արձագանքեց. «Կարծում եմ՝ գնալն էլ արժեք ունի, չգնալն էլ արժեք ունի...
...Գերիների հարցով առանց հանրայնացնելու պետք է մշտապես զբաղվել մինչև վերջին գերու հետ գալը, որովհետև, հիմա տեսնում եք, նաև առաջին պատերազմի զոհվածների, անհետ կորածների խնդիր է արծարծվում: Այդ խնդրի շրջանակում էլ կարող են ստեղծվել հնարավորություններ՝ գերիների, անհետ կորածների հանձնախմբերն աշխատեն միասին, և փորձենք հասնել ամբողջական լուծման»:
Add new comment