Submitted by Անի Երյան on
l-kgFl1kgNGi.jpg

Ալիևը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտության մասին

Իլհամ Ալիևը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրուայի հետ հանդիպմանը մտքեր է փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանային հարցերի և խաղաղության օրակարգի հարցերի շուրջ:

Ալիևն ընդգծել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ակտիվ բանակցությունների արդյունքում, այդ թվում՝ սահմանագծման ոլորտում, լուրջ առաջընթաց է գրանցվել:

Նա նշել է, թե իբր  Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները մնում են խոչընդոտ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, և այն պետք է փոխվի:

Add new comment