Submitted by detq-editor on
Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ Բերձորի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի դատարանի որոշման մասին

Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ Բերձորի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի դատարանի որոշման մասին

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման առնչությամբ, որով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Բերձորի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն նշել է, որ Փարիզն ուշադրությամբ հետևել և ի գիտություն է ընդունել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը՝ կապված Բերձորի միջանցքում տիրող իրավիճակի հետ:

Մասնավորապես ասված է. «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիման վրա դատարանը խնդրել է, որ մինչև վերջնական որոշում կայացնելը Ադրբեջանը ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղությամբ: Ֆրանսիան հիշեցնում է իր անսասան աջակցությունը Արդարադատության միջազգային դատարանին և նրա որոշումների պարտադիր բնույթը, ներառյալ նշյալ խափանման միջոցները»։

Add new comment