Թրամփի վարչակազմի հետ երբեք չենք բանակցի. Իրանի գերագույն առաջնորդ
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը երբեք չի բանակցի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ։
Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը հայտնում է, որ Խամենեիի հայտարարությունը հրապարակել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
«Եթե նախկինում Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը մտադիր էր բանակցել ԱՄՆ ռեժիմի հետ, ապա Թրամփի վարչակազմի հետ երբեք բանակցություններ չեն լինի։ Ուստի մենք բանակցություններ չենք վարում, և դա արգելված է։ Բոլորը պետք է դա իմանան»,- հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման առաջին շրջանում ընդգծված հակաիրանական դիրքորոշում է ունեցել։ Նա 2018 թվականի մարտին միակողմանիորեն դուրս եկավ Իրանի հետ երկարատև բանակցությունների արդյունքում ստորագրված միջուկային գործարքից ու վերականգնեց այդ երկրի դեմ պատժամիջոցները։
Add new comment