detq

Թրամփի նոր ժամկետը կդառնա ամենածանր փորձությունն Իրանի համար 1979-ից հետո

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման նոր ժամկետը կարող է դառնալ ամենամեծ փորձությունը Իրանի Իսլամական Հանրապետության համար 1979 թվականից հետո։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ ԱՄՆ նոր վարչակազմը Թեհրանի վրա «առավելագույն ճնշման» գիծ կիրականացնի, ինչը կարող է ուժեղացնել հանրապետության մեկուսացումն ու խափանել նրա տնտեսությունը։

«Թրամփի հաղթանակը կարող է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորություն տալ»,- նշում է հեռուստաալիքը։

Ավելի վաղ «The Wall Street Journal»-ը հայտնել էր, որ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն մուտք գործելուց հետո հավանաբար կվերադառնա Իրանի վրա ճնշում գործադրելու քաղաքականությանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման առաջին շրջանում ընդգծված հակաիրանական դիրքորոշում է ունեցել։ Նա 2018 թվականի մարտին միակողմանիորեն դուրս է եկել Իրանի հետ երկարատև բանակցությունների արդյունքում ստորագրված միջուկային գործարքից ու վերականգնել այդ երկրի դեմ պատժամիջոցները։ 

Add new comment