2

Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջների շրջանակը զգալիորեն կրճատվել է. Եղիշե Կիրակոսյան

Արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ իրավասություն ունի քննելու 2020-2023 թվականների պատերազմի ընթացքում և դրանից հետո սպանությունների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, բռնի անհետացումների և կամայական ձերբակալությունների վերաբերյալ Հայաստանի դիմումները: Այս մասին X հարթակում գրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով Արդարադատության միջազգային դատարանի 2024 թվականի նոյեմբերի 12-ի վճռին։ 

«Արդարադատության միջազգային դատարանը իրավասու չէ քննարկելու Ադրբեջանի հայցերը ԼՂ առաջին պատերազմի վերաբերյալ մինչև 1996 թվականը։ Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջների շրջանակը զգալիորեն կրճատվել է»,- գրել է Կիրակոսյանը:

Add new comment