«Չինաստանի կողմից Ռուսաստանին զենք մատակարարելու մասին տեղեկությունը ՆԱՏՕ-ի ենթադրությունն է». ՉԺՀ ԱԳՆ
«Չինաստանի կողմից Ռուսաստանին զենք մատակարարելու մասին տեղեկությունը ՆԱՏՕ-ի ենթադրությունն է»,- հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը:
«Ինչպես բոլորս գիտենք, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի մյուս երկրներն Ուկրաինայի համար զենքի ամենամեծ աղբյուրն են, բայց այժմ նրանք շարունակում են տեղեկություն տարածել այն մասին, որ Չինաստանը կարող է զենք մատակարարել Ռուսաստանին»:
Ըստ դիվանագետի՝ ՆԱՏՕ-ն անտեսում է ռուսական և ուկրաինական կողմերի անվտանգային շահերը․ «Միջազգային հանրությունը հստակ տեսնում է, թե ինչ դեր է խաղացել ՆԱՏՕ-ն ուկրաինական ճգնաժամում»:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն անհանգստացած է Ռուսաստանի հասցեին Չինաստանի հնարավոր օգնության կապակցությամբ։
Add new comment