Պատերազմում են համակարգերը. Արմեն Աթալյան
Պատերազմում են համակարգերը. Արմեն Աթալյան
Ժամանակին Բրիտանիան բնակեցված էր բրիտներով, որոնք կելտական ցեղ էին: Բրիտներն ագրեսիվ էին, ռազմատենչ, փոքրից մեծ տիրապետում էին զենքի գործածությանը և չափազանց ազատատենչ էին: Բայց ահա եկան Կեսարի ժամանակները, և կայսր-զորավարը որոշեց Հռոմին ենթարկել նաև արևմտյան հարևաններին: 50 հազար լեգիոներ նստեցրեց նավերը, մտավ Մառախլապատ Ալբիոն: Եվ ընդառաջ դուրս եկավ բրիտների 400 հազարանոց բանակին:
Իսկ ի՞նչ եղավ հետո։ Ճիշտ է, բրիտները գլխովին ջախջախվեցին: Կասեք, դե Կեսարի զորավարական տաղանդն էր պատճառը, բայց նույնը կրկնվեց Օգոստոս կայսեր օրոք, դրանից հետո էլ Կլավդիոս կայսեր ժամանակ, երբ Բրիտանիան ամբողջովին ենթարկվեց հռոմեական կայսրությանը:
Եվ ուրեմն, Կեսարի տաղանդը որոշիչ չէր: Ագրեսիվ և ռազմատենչ բրիտները պարտվեցին, իրենց չափանիշներով «ղզիկ» ու փոքրաքանակ հռոմեացիներին, որովհետև հռոմեացիների համակարգն ավելի լավն էր քան բրիտներինը.
Կառավարման համակարգը, լոգիստիկ համակարգը, ռազմական համակարգը:
Հենց սա է մեր բոլոր պարտությունների հիմքում: Շարունակական պարտության պատճառը ոչ վատ զենքն է, ոչ զինվորի պակաս «դուխը» ոչ էլ դիվանագիտական թերություննրը։ Խնդիրը՝ համակարգերն են, որոնք մեզ տեղ-տեղ ուղղակի գոյություն չունեն։
Պատերազմում են ոչ թե մարդիկ, կամ խմբերը, կամ զենքը։
Պատերազմում են համակարգերը:
Արմեն Աթալյան
Add new comment