ս

Թրամփը պետք է վերանայի Թեհրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը․ Իրանի կառավարության խոսնակ

Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հորդորել է հրաժարվել Թեհրանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունից, որը վերջինս վարում էր իր պաշտոնավարման առաջին ժամկետում (2017-2021): Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

«Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը, որն իրականացնում էր Դոնալդ Թրամփը, անհաջողության մատնվեց։ Մենք առաջարկում ենք Թրամփի կառավարությանը վերանայել իր սխալ քաղաքականությունը»,- ասել է նա։

Իրանի կառավարության խոսնակը շեշտել է, որ Թեհրանը մշակում է ԱՄՆ-ի կողմից հնարավոր նոր սահմանափակումների դեմ տնտեսական արձագանքման տարբեր ռազմավարություններ և ձգտում լիովին ապահովել ազգային շահերը՝ իսլամական հեղափոխության բարձր գաղափարների համապատասխան։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման առաջին շրջանում ընդգծված հակաիրանական դիրքորոշում է ունեցել։ Նա 2018 թվականի մարտին միակողմանիորեն դուրս է եկել Իրանի հետ երկարատև բանակցությունների արդյունքում ստորագրված միջուկային գործարքից ու վերականգնել այդ երկրի դեմ պատժամիջոցները։ 

 

Add new comment