ՀԱՊԿ-ի հարցում ՀՀ դիրքորոշումը չի փոխվել. ԱԳՆ-ն` Մոսկվայում կայացած հանդիպման մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հարցում ՀՀ դիրքորոշումը չի փոխվել։
Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը` մեկնաբանելով երեկ ՌԴ–ում կայացած հանդիպմանը։
«ՀԱՊԿ֊ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել»,- ասել է Բադալյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հանդիպմանը։
Add new comment