Թունբերգ

Արցախահայերը պայքարել են իրենց իրավունքների, ապրելու և գոյատևելու իրավունքի համար. Թունբերգ

Համաշխարհային հանրությունը վաղուց պետք է հանձն առներ Ադրբեջանում պահվող թե՛ քաղբանտարկյաների, թե՛ ռազմագերիների, թե՛ մյուս գերիների ազատարձակման խնդիրը։ Համաշխարհային հանրությունը պետք է նման համարձակություն ստանձնի։ Այս մասին «Ադրբեջանի ագրեսիան մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության դեմ» թեմայով համաժողովում նոյեմբերի 14-ին ասել է շվեդ հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը։


Նրա խոսքով՝ COP29-ի անցկացումը Բաքվում ավելի շատ մարտահրավերներ է ստեղծում։

«Համաշխարհային ղեկավարները Ադրբեջանում են և վախենում են ասել այն, ինչի համար կարող են պատժվել։ Ադրբեջանը մնում է անպատիժ, նրանից ոչ ոք պատասխան չի պահանջում։

 Դա ապտակ է զոհերին, կլիմայական փոփոխությանը և ալիևյան ռեժիմին։

Ինչպե՞ս կարող է COP29-ն անցկացվել Ադրբեջանում, որտեղ անգամ նվազագույն հարգանք չկա մարդու իրավունքների հանդեպ։ Եվ այդպիսի՞ երկրներն են որոշում կլիմայական օրակարգը։ Նման կոնֆերանսները չեն կարող ոչ մի դրական բան բերել այդ օրակարգում»,- նշել է Թունբերգը։

Նա ընդգծել է, որ արցախահայերը պայքարել են իրենց իրավունքների, ապրելու և գոյատևելու իրավունքի համար։
 

Add new comment