Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը՝ Գրետա Թունբերգի մասնակցությամբ COP29-ի դեմ ակցիային

«Անընդունելի է ադրբեջանա-հայկական անցած հակամարտության վերաբերյալ որևէ պնդում անել՝ առանց այդ հարցերի մասին տեղյակ լինելու»:
Այս մասին BBC-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգի մասնակցությամբ Վրաստանում կազմակերպված բողոքի ցույցը:

Նոյեմբերի 11-ին Թունբերգը բողոքի ակցիա էր կազմակերպել Թբիլիսիում, ցուցարարները քննադատել էին COP29-ը հյուրընկալող Ադրբեջանին՝ նշելով, որ այն ավտորիտար երկիր է, արդյունահանում է նավթ ու գազ և չի կարող ընդունել կլիմային առնչվող գագաթնաժողով:

Հաջիզադեի խոսքով՝ Թունբերգի գործողություններն «անընդունելի են»:
 

Add new comment