Մասուդ Փեզեշքիան

Իրանը միջուկային զենք չի ստեղծել և չի ստեղծելու. Փեզեշքիան

Իրանը միջուկային զենք չի ստեղծել և չի ստեղծելու:

Այս մասին նոյեմբերի 14-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Ինչպես  բազմիցս հայտարարել ենք, մենք, հիմնվելով Գերագույն առաջնորդի (Ալի Խամենեի. - նշում է «Ռեգնում» գործակալությունը) ֆեթվայի վրա, ոչ մի կերպ չենք ձգտել ստեղծել միջուկային զենք, և մենք դա չենք ստեղծելու», - մեջբերում է Փեզեշքիանի խոսքերը մամուլի ծառայությունը։


Նա հավելել է, որ Իրանը պատրաստ է համագործակցել և մոտենալ ՄԱԳԱՏԷ-ին՝ լուծելու համար ենթադրյալ խնդիրները և փարատելու երկրի խաղաղ միջուկային գործունեության վերաբերյալ կասկածները։


Նշենք, որ երձավոր Արևելքի հարցերով փորձագետ Սեմյոն Բաղդասարովը «Ռեգնում» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է, որ Իրանում միջուկային զենք ստեղծելու որոշումը վաղուց ուշացած է։ Նա նշել է, որ Թեհրանը սկսել է միջուկային զենք ստեղծելու մասին մտածել մեկ տարի առաջ, երբ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը հարձակում սկսեց Իսրայելի վրա։ Նրա խոսքով՝ Իրանը ունի միջուկային զենք ստեղծելու հնարավորություններ։
 

 

Add new comment