Ադրբեջանական բանակի տանկային անձնակազմը տարբեր առաջադրանքներ է կատարել
Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2023 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակի տանկային անձնակազմերի հետ համատեղ զորավարժարանում իրականացվել են վարման և կրակային պատրաստության տարբեր վարժություններ։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Նշվել է, որ տանկային անձնակազմերը, հաղթահարելով տեղանքում բնական և արհեստական խոչընդոտները, հաջողությամբ կատարել են մարտական մեքենաների կառավարման, պայմանական հակառակորդի թիրախները ոչնչացնելու առաջադրանքները։
Զորավարժությունների հիմնական նպատակն է բարձրացնել զինծառայողների գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև կատարելագործել նրանց մարտական հմտությունները։
Add new comment