Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը նոր թեմա չէ. Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը նոր թեմա չէ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը` արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կոմունիկացիաների վերաբերող հայտարարություններին։

Նա նշել է, որ 2020թ․ եռակողմ հայտարարության մեջ կա հատուկ կետ, որում նշված են այն պարտավորությունները, որոնք ստանձնել է Հայաստանը։

«Այս թեման արդեն երկար ժամանակէ, ինչ քննարկվում է։ Երեքուկես տարվա քննարկումներից հետո մենք ուշացած ենք համարում «պայմանավորվածություն է ձեռք բերվել» արտահայտությունը։ Այդ պայմանավորվածությունը պետք է վաղուց ձեռք բերվեր։ Եթե դրա վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ դեռ չկա, եթե Հայաստանն այդ ուղղությամբ աշխատանք չի սկսել, ուրեմն դեռ բաց հարցեր կան։ Իսկ Ադրբեջանի տարածքում, արդեն երկար ժամանակ է, արագ տեմպերով աշխատանքներ են տարվում տրանսպորտային-կոմունիկացիոն ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ, և որն առաջիկայում կհասցվի Հայաստանի հետ սահմանին»,- նշել է նա։

Add new comment