Իսրայելը ոչնչացրել Է Իրանում խիստ գաղտնի միջուկային կենտրոնը. ԶԼՄ-ներ
Axios պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, պնդում է, որ հոկտեմբերի վերջին Իրանին հասցված իսրայելական հարվածի արդյունքում ավերվել է Փարչին քաղաքում գործող միջուկային զենքի գերգաղտնի հետազոտական կենտրոնը:
Ավելի վաղ Reuters գործակալությունը պնդում էր, որ Իսրայելը հոկտեմբերի վերջին հարձակվել է Փարչին ռազմական համալիրի և Թեհրանի հարևանությամբ գտնվող Հոջիր բալիստիկ հրթիռների արտադրության գործարանի վրա: Նշվում է, որ Փարչինին հասցված հարվածի արդյունքում ոչնչացվել են երեք շենքեր, որտեղ արտադրվում էր պինդ վառելիք, ինչպես նաև պահեստ: Միևնույն ժամանակ, CBS News-ը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնել է, որ Իրանի վրա իսրայելական հարձակումը սահմանափակվել է ռազմական նպատակներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա:
«Հոկտեմբերի վերջին Իրանի վրա իսրայելական հարձակումը ոչնչացրեց միջուկային զենքի գործող գերգաղտնի հետազոտական կենտրոնը», - գրում է Axios-ը՝ վկայակոչելով երեք ամերիկացի պաշտոնյաների, ինչպես նաև մեկ գործող և մեկ նախկին իսրայելցի պաշտոնյաների:
Թել Ավիվից նախկին պաշտոնյայի խոսքով՝ հարվածի արդյունքում, իբր, ոչնչացվել են բարդ սարքավորումներ, որոնք օգտագործվել են միջուկային սարքում ուրանը շրջապատող պլաստիկ պայթուցիկ նյութեր ստեղծելու համար և անհրաժեշտ են ուրանի պայթեցման համար:
Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսիի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել էր, որ Թեհրանը միջուկային զենք չի ստեղծել և չի ստեղծելու:
Add new comment