դետք

Թրամփի վարչակազմի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի. Զելենսկի

  Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի, քանի որ դա ԱՄՆ նոր վարչակազմի «մոտեցումն է, նրանց խոստումն ամերիկյան հասարակությանը»:

Ուկրաինայի Հանրային հեռուստառադիոընկերության հետ հարցազրույցում Ուկրաինայի նախագահը նշել է, որ իր և Թրամփի միջև կառուցողական փոխգործակցություն է ձևավորվել, և ուկրաինական կողմը հնարավորություն է ունեցել փաստարկված ներկայացնել իր դիրքորոշումը խաղաղության տեսլականի վերաբերյալ: 

Զելենսկու խոսքով՝ Կիևի դիրքորոշման դեմ ԱՄՆ նորընտիր նախագահը ոչինչ չի ասել:

Այն հարցին, թե արդյոք Թրամփը Ռուսաստանի հետ բանակցություններին մասնակցելու պահանջ ներկայացրել է, Զելենսկին պատասխանել է, որ Ուկրաինան անկախ երկիր է։

Add new comment