ԱՄՆ Կոնգրեսը, 2022 թ. սկսած, Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն
Ռուս-ուկրաինական հակամարտությունից ի վեր Ուկրաինային օգնելու համար ԱՄՆ Կոնգրեսի հատկացրած բոլոր միջոցների ընդհանուր գումարը գերազանցել է 182 միլիարդ դոլարը։ Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ այդ մասին ասված է Պենտագոնի գլխավոր տեսուչի զեկույցում։
«2022 թվականի փետրվարին Ուկրաինայի տարածք Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր ԱՄՆ Կոնգրեսը Կիևին տրամադրել է 182.99 միլիարդ դոլար՝ «Ատլանտյան վճռականություն» գործողության և Ուկրաինային ավելի լայն աջակցություն ցուցաբերելու համար»,- ասված է զեկույցում։
Այդ միջոցները հատկացվել են մի շարք դաշնային գերատեսչությունների, այդ թվում՝Պենտագոնի, Պետդեպարտամենտի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով:
Հատկացված միջոցների գրեթե երեք քառորդը՝ 131.36 մլրդ դոլար, ուղղվել է ռազմական կարիքներին, որոնք, ինչպես նշված է աուդիտորական եզրակացության մեջ, ավելացել են ամեն տարի։ Այդ գումարից ավելի քան 45 միլիարդ դոլարը հատկացվել է Պենտագոնին՝ Կիևին մատակարարվող սարքավորումները փոխարինելու համար։
Add new comment