Ինչպե՞ս է ապրում սահմանագծով բաժանված Կիրանց գյուղը. Frankfurter Allgemeine
Կանաչ լանջերով շրջապատված Կիրանց գյուղը բաժանված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային նոր գծով: Սա ոչ միայն անջրպետեց գյուղը, այլև հիմնովին փոխեց նրա կյանքը։
Այս մասին գրում է գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung» պարբերականը:
Կիրանցը փոքրիկ գյուղ է, որը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին գեղատեսիլ կանաչ լանջերի գրկում։ Այն համարվում է երկրի՝ տարածաշրջանում ամենահին բնակավայրերից մեկը։ Մոտակայքում կա տասներեքերորդ դարի հին վանք, և տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ պատմական հուշարձաններ, այդ թվում՝ բազմաթիվ խաչքարեր՝ հնագույն հուշաքարեր, որոնք համարվում են հայկական մշակույթի եզակի երևույթ։
Այս տարվա մայիսից Կիրանց գյուղի տարածքով անցնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմանագիծը։
Գյուղի դպրոցից ու եկեղեցուց մի քանի մետր հեռավորության վրա մետաղյա պարիսպներ, ապա բետոնե աղյուսներ են կանգնեցվել՝ գյուղի մի մասը կտրելով հիմնական տարածքից։
Պարբերականը նշում է նաև, որ Կիրանցի նախկին ավտոլվացման կետն ու կանգառը փոխարինվել են ադրբեջանական սահմանային կետով, իսկ Ադրբեջանի պետական դրոշը տեղադրվել է տեղացիների կողմից սիրված դիտահարթակի վրա:
Add new comment