Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է իր առաջին հեռահար հիպերձայնային հրթիռը
Հնդկաստանը նոյեմբերի 16-ին հաջողությամբ փորձարկել է իր առաջին հեռահար հիպերձայնային հրթիռը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը։
Պաշտպանության նախարարը փորձարկումն անվանել է պատմական ձեռքբերում, որը Հնդկաստանին հավասարեցնում է հիպերձայնային զենքի տեխնոլոգիա ունեցող երկրներին:
«Սա պատմական պահ է, և այս նշանակալի ձեռքբերումը մեր երկիրը դասել է այնպիսի երկրների շարքում, որոնք ունեն նման կարևոր և առաջադեմ ռազմական տեխնոլոգիաների հնարավորություններ»,- գրել է նա։
Փորձնական արձակումը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ նոյեմբերի 16-ին, Օդիշայի արևելյան ափի մոտ գտնվող Աբդուլ Ղալամ կղզու փորձադաշտից: Հրթիռը մշակվել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության կողմից (Պաշտպանության նախարարության ենթակայությամբ),
Հրթիռի թռիչքի հեռահարությունը 1500 հազար կմ է։
Add new comment