Բայդենը Ուկրաինային թույլ է տվել հեռահար զենքով հարվածել Ռուսաստանին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել է սահմանափակումները, որոնք արգելում էին Ուկրաինային օգտագործել ԱՄՆ արտադրության ATACMS հրթիռային համակարգերը՝ Ռուսաստանի տարածքի խորքը հարվածելու համար, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյայի։
Ուկրաինան ծրագրում է իր առաջին հեռահար հարձակումներն իրականացնել առաջիկա օրերին, հայտնել է աղբյուրը՝ օպերատիվ անվտանգության նկատառումներից ելնելով չբացահայտելով մանրամասները:
Այս քայլը ձեռնարկվում է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունվարին պաշտոնը ստանձնելուց երկու ամիս առաջ և հաջորդում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ամիսներ շարունակվող խնդրանքներին՝ թույլ տալ Ուկրաինայի զինված ուժերին օգտագործել ԱՄՆ զենքը՝ իր սահմանից հեռու գտնվող ռուսական ռազմական օբյեկտներին հարվածելու համար։
Add new comment