Չիանստանի ԱԳՆ

Բոլոր կողմերի շահերից է բխում պատերազմը որքան հնարավոր է շուտ դադարեցնելը. Չինաստանի ԱԳՆ

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը, մեկնաբանելով Կիևին ռուսական տարածքի խորքում հեռահար զենքի հարվածներ թույլ տալու մասին ԱՄՆ իշխանությունների որոշման մասին հաղորդագրությունները, հիշեցրել է, որ Պեկինը հանդես է գալիս Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման օգտին:

«Չինաստանի դիրքորոշումն ուկրաինական հարցում միշտ հստակ է եղել: Բոլոր կողմերի շահերից է բխում կրակը և պատերազմը որքան հնարավոր է շուտ դադարեցնելը, քաղաքական լուծում գտնելը»,- ասել է Լին Ցզյանը (մեջբերում է ՏԱՍՍ-ը):

Նախօրեին The New York Times-ը (NYT) հայտնել է, որ Բայդենը որոշել է վերացնել Ռուսաստանին հարվածների համար ATACMS-ի օգտագործման սահմանափակումները՝ Կուրսկի շրջանում հյուսիսկորեական զորքերի ենթադրյալ հայտնվելու մասին լուրերի պատճառով: Ավելի ուշ Le Figaro-ն գրել էր, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան նման որոշում են կայացրել Կիևին մատակարարած հեռահար սպառազինությունների վերաբերյալ։ Սակայն ավելի ուշ հրապարակումը հեռացվել է։

Add new comment