Submitted by Անի Երյան on
Frank Pallone

Խիստ «վիրավորված են եղել» նրա հայամետ դիրքորոշումներից. Ֆրենկ Փալոնեն լքել է Ադրբեջանը

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն լքել է Ադրբեջանը:

Այս մասին ադրեջանական APA գործակությունը տեղեկություն է ստացել դիվանագիտական աղբյուրներից։

Փալոնեի այցն Ադրբեջան սուր դատապարտման և հասարակության վրդովմունքի տեղիք է տվել, վերջինիս Բաքվում հետապնդել ու հալածել են:

Փալոնեն նոյեմբերի 18-ին նախատեսում էր մասնակցել COP29-ին, ինչպես նաև՝ բազմաթիվ հանդիպումներ ունենալ Բաքվում։ Այդ նպատակով նա Բաքու էր ժամանել շաբաթ օրը կեսօրին։

Վերջինիս հետապնդել են նաև տեղի լրագրողները, որոնք խիստ «վիրավորված են եղել» Փալոնեի հայամետ դիրքորոշումներից:

Փալոնեին հալածել են օդանավակայանում, հյուրանոցում, որտեղ մշտապես «հերթապահել» են մի խումբ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և հասարակական ակտիվիստներ Ադրբեջանից՝ բողոքի ակցիաներով ու կարգախոսներով:

Հաղորդվում է, որ Փալոնեն առավոտյան լքել է հյուրանոցը և ժամանել անմիջապես օդանավակայան՝ օդ բարձրանալով Բաքվից հատուկ չարթերային չվերթով։
 

Add new comment