Թուրքիա

Թուրքիան փակել է երկինքը Իսրայելի նախագահին տեղափոխող ինքնաթիռի համար

Անկարան մերժել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ Թուրքիայի օդային տարածքն օգտագործելու խնդրանքը՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում COP29 կլիմայական գագաթնաժողովին մասնակցելու համար:

Պաշտոնյաները հաստատել են, որ Իսրայելի իշխանությունները հարցում են ներկայացրել, որպեսզի Հերցոգի ինքնաթիռը հատի Թուրքիայի օդային տարածքը, սակայն Թուրքիայի իշխանությունները մերժել են այն։

Շաբաթ օրը Հերցոգը չեղարկել է իր մասնակցությունը համաժողովին՝ պատճառաբանելով «անվտանգության հետ կապված մտահոգությունները», ասվում է նրա գրասենյակի հայտարարության մեջ: Միաժամանակ համաժողովին մասնակցող իսրայելցի նախարարները Բաքու են հասելՎրաստանի տարածքով՝ կոմերցիոն ավիաչվերթերով:

Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները վատթարացել են Գազայի դեմ Իսրայելի ավերիչ հարվածներից հետո՝ ի պատասխան 2023 թվականի հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի հարձակմանը: Գազայի հատվածում իսրայելի շարունակվող ռազմական գործողություններից մինչ այժմ սպանվել է մոտ 43800 մարդ, անկլավը գրեթե անբնակելի է դարձել:

Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ ներկայացվել է նաև ցեղասպանության մեղադրանք:

Add new comment