Իրանը շարունակում է աջակցել պաղեստինցի ժողովրդի դիմադրությանը
Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանը շարունակում է աջակցել պաղեստինցի ժողովրդին և նրա դիմադրությանը: Ինչպես հաղորդում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, այս մասին Վելայաթին ասել է Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժման գլխավոր քարտուղար Զիյադ ալ-Նախալեի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Հաղորդվում է, որ Վելայաթին բարձր է գնահատել պաղեստինյան ազգի միասնությունը սիոնիստ բռնազավթիչներին (նկատի ունի Իսրայելին - խմբ.) դիմակայելու հարցում։
Ալ-Նախալեն, իր հերթին, ընդգծել է, որ Պաղեստինի ժողովուրդը վճռական է՝ կռիվը շարունակելու և իսրայելական ռեժիմի ուժերին դիմագրավելու։ Նրա խոսքով՝ պաղեստինցիները կշարունակեն դիմադրել մինչև սուրբ Ղուդսի և պաղեստինյան ամբողջ տարածքի ազատագրումը։
Վերջինս հավելել է, որ շարժումը դեմ է և դատապարտում է Աքաբայում անվտանգության հարցով հանդիպման անցկացումը։
Add new comment