ԻՀՊԿ-ն ռազմական խաղերի մոդելավորման կենտրոն է բացել
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Թեհրանում իր հրամանատարաշտաբային համալսարանում ռազմական խաղերի մոդելավորման կենտրոն է բացել։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ կենտրոնի բացման արարողությանը մասնակցել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին։
Ռազմական գործողությունների մոդելավորումը ռազմագիտության հայեցակարգ է, որը վերաբերում է մարտական գործողությունների սցենարների մոդելավորմանը:
Նշվում է, որ Իրանի զինված ուժերի հրամանատարներն ու ղեկավարները կարող են օգտագործել ռազմական գործողությունների մոդելավորման կենտրոնները՝ մարտի դաշտում իրավիճակի առավել ճշգրիտ կանխատեսումներ, ծրագրում և գնահատականներ ստանալու համար։
Add new comment