14

Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ

Video file

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է«Վերոնշյալ փորձագետը` Ահմեդ Ալիլին, սերտորեն համագործակցում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հետ։ Այս հարցազրույցում նա ուղղակի խոստովանում է, որ Ադրբեջանը նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ, անգամ ուղղություններն է ասում: Նա նշում է, որ Հայաստանի չմասնակցելը «COP29»-ին Ադրբեջանի կողմից հետագա ագրեսիվ քայլերի ձեռնարկման պատճառներից մեկն է։

Երբեմն անգամ հետախուզական տվյալներ պետք չեն Ադրբեջանի հետագա գործողությունները կանխատեսելու համար։ Նրանք բաց տեքստով խոսում են իրենց ծրագրերի մասին։ Ընդամենը պետք է լսել և ժամանակին կանխել վտանգները՝ կեղծ դիսկուրսներ հորինելու և սեփական պետության Անկախության հռչակագիրը սպառնալիք համարելու փոխարեն»։

Add new comment