Պատրաստ ենք դիվանագիտական ճանապարհով վերադարձնել Ղրիմը. Զելենսկի
Fox News-ի հետ հարցազրույցում Ուկրիանայի նախագահը հայտարարել է, որ Կիևը չի կարող օրինականորեն որպես ռուսական ճանաչել Ուկրաինայի որևէ օկուպացված տարածք։
«Խոսքը նաև 2014-ից սկսած Պուտինի կողմից օկուպացված տարածքների մասին է: Իրավական առումով մենք սա չենք ճանաչում, չենք ընդունում։ Մյուս կողմից՝ մենք հասկանում ենք, որ առայժմ չունենք այնպիսի ուժ, զենքեր՝ Պուտինին 1991 թվականի սահմաններին հետ շպրտելու համար»,- ասել է Զելենսկին։
Լրագրողը հարցին, թե արդյոք Կիևը պատրա՞ստ է հրաժարվել Ղրիմից հանուն խաղաղության համաձայնագրի՝ վերջ դնելու այս պատերազմին և դադարեցնելու արյունահեղությունը Եվրոպայում, Վոլոդիմիր Զելենսկին պատասխանել է. «Ես արդեն ասել եմ, որ մենք ։ ՄՄենք չենք կարող հանուն Ղրիմի վերադարձի վատնել մեր տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը։ Մենք հասկանում ենք, որ Ղրիմը կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով»:
Add new comment