Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

ՀՀ ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Նոյեմբերի 20-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման հնարավորությունները:

Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և մի շարք առանցքային ուղղություններով հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցության ամրապնդման կապակցությամբ։

Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերին:

Add new comment