Submitted by detq-editor on
Իրանի բանակը և ԻՀՊԿ-ն համատեղ հակաօդային պաշտպանության զորավարժություններ կանցկացնեն

Իրանի բանակը և ԻՀՊԿ-ն համատեղ հակաօդային պաշտպանության զորավարժություններ կանցկացնեն

 

Իրանի Իսլամական Հանրապետության բանակը և երկրի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատրաստվում են համատեղ հակաօդային պաշտպանության զորավարժություններ անցկացնել։ Ինչպես տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, զորավարժությունների նպատակն է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունը թշնամու սպառնալիքներից:

Իրանի «Խաթամ ​​ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության բազայի շաբաթ օրվա հայտարարության համաձայն՝ պերատիվ զորավարժությունները կանցկացվեն երկրի որոշ շրջաններում, հակաօդային պաշտպանության ինտեգրված ցանցի հետ համակարգված կերպով։

Իրանի զինուժը պարբերաբար զորավարժություններ է անցկացնում՝ իր պատրաստվածությունն ու ռազմական հզորությունը բարձրացնելու նպատակով: Նշվում է, որ զորավարժությունները նախազգուշական ուղերձ են թշնամիներին՝ Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիայի ցանկացած գործողության դեմ:

Հիշեցնենք, որ Իրանի բանակը և ԻՀՊԿ-ի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները 2021 թվականի հոկտեմբերին անցկացրին լայնածավալ զորավարժություն, որը ներառում էր հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ և տեղական արտադրության ռազմական տեխնիկա:

Add new comment