Ֆիդան

Կոչ ենք անում երկու երկրներին բաց չթողնել այս պատմական հնարավորությունը. Թուրքիայի արտաքին գործերի նախարար

Հարավային Կովկասում խաղաղությունն այսօր ավելի մոտ է, քան երբևէ։ Այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:

Նա Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել բաց չթողնել «այս պատմական հնարավորությունը»։

«Անկասկած, դրա հիմքում ընկած է Ադրբեջանի կողմից իր տարածքների ազատագրումն օկուպացիայից: Մենք ամենաբարձր մակարդակով պահպանում ենք մեր երկկողմ հարաբերությունները Ադրբեջանի հետ և համատեղ ջանքեր ենք գործադրում բազմաթիվ միջազգային հարցերի լուծման համար։ Մենք ողջունում ենք Հայաստանի ընտրությունը հօգուտ խաղաղության և կայունության և կոչ ենք անում երկու երկրներին բաց չթողնել այս պատմական հնարավորությունը»,- ասել է Ֆիդանը:

Ֆիդանը հիշեցրել է, որ երկար դադարից հետո առաջին անգամ կողմերը Ստամբուլում հանդիպում են անցկացրել առանց միջնորդների և երրորդ կողմերի:

«Հոկտեմբերին Ստամբուլում կայացած «3+3» հարթակի նիստում մենք քննարկեցինք տարածաշրջանային բոլոր հարցերը։ Հարավային Կովկաս խաղաղության և կայունության գալուն պես կլուծվեն ոչ միայն հումանիտար հարցերը, այլև պայմաններ կստեղծվեն առևտրի, փոխգործակցության և զարգացման համար», - եզրափակել է նա։

Add new comment