«Բարի գալուստ, այն սկսվել է». Զալուժնին՝ երրորդ համաշխարհային պատերազմի մասին
Ըստ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի՝ նոր համաշխարհային պատերազմ է սկսվել։ Այս մասին նա ասել է նոյեմբերի 21-ին «Ուկրաինսկայա պրավդան 100» ամենամյա մրցանակաբաշխության արարողության ժամանակ:
Կարծում եմ՝ երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է։ 2024 թվականին Ուկրաինայի դեմ արդեն միայն Ռուսաստանը կանգնած չէ։ Ուկրաինայի դեմ Հյուսիսային Կորեայի զինվորներ են կանգնած։ Ուկրաինայում միանգամայն բացահայտ կերպով ոչնչից չվախենալով՝ քաղաքացիական մարդկանց սպանում են իրանական «Շահեդները»։ Ուկրաինա են թռչում հյուսիսկորեական արտադրության հրթիռները, և նրանք այդ մասին բացահայտորեն հայտարարում են։ Ուկրաինայում պայթում են չինական արկեր, ռուսական հրթիռներում կիրառվում են չինական դետալներ։
Զալուժնիի խոսքով՝ նոր համաշխարհային պատերազմ է սկսվել, և աշխարհը պետք է պատրաստվի դրան։
«Ուզում եմ ասել, որ Աստված ճիշտ եզրակացություններ անելու ժամանակ և հնարավորություն է տալիս ոչ միայն Ուկրաինային, այլև ողջ աշխարհին։ Դուք դեռ կարող եք դա դադարեցնել այստեղ՝ Ուկրաինայի տարածքում, բայց ինչ-ինչ պատճառներով մեր գործընկերները չեն ցանկանում դա հասկանալ»,- ասել է Զալուժնին։
Նա հավելել է, որ Ուկրաինան «արդեն շատ թշնամիներ ունի», բայց տեխնոլոգիայի շնորհիվ երկիրը «կգոյատևի, սաակյն հայտնի չէ՝ կկարողանա՞ ինքնուրույն հաղթել»։ «Այսպիսով, ես հավատում եմ, որ համաշխարհային պատերազմը սկսվել է»:
Ուկրաինայի և Հարավային Կորեայի տվյալներով՝ հոկտեմբերին Ռուսաստան են ժամանել հյուսիսկորեացի ավելի քան 10 հազար զինծառայողներ, և կանխատեսվում է, որ ռուսական զորքերի հետ կռվեն Ուկրաինայի դեմ։
Հյուսիսային Կորեայի զինվորականները գտնվում են Կուրսկի շրջանում, որը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանին։ Մոսկվան և Փհենյանը հերքում են, որ ԿԺԴՀ զինվորականները ժամանել են Ռուսաստան։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 19-ին հայտարարել է, որ ռազմական գործողություններին կարող է միանալ 100 հազար հյուսիսկորեացի զինծառայող (դրա ոչ մի ապացույց չկա)։
Add new comment